Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը այս օրերին զբաղված է չափազանց կարևոր գործով. նա ստուգում է մարզի տարածքում գործող գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները:
Կարևորն այն է, որ մարզպետը դա անում է անձամբ՝ այդ գործը չվստահելով որևէ մեկին:
Նոր իշխանությունը Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը տեսնում է բարեկարգ հանրային օգտագործման զուգարանների ցանցի առկայության մեջ, միայն թե պետությունը հարկ չի համարում ինքը գումար ծախսել դրա վրա՝ ստիպելով, որ դա անի մասնավորը, բայց պետական ամենապատկառելի հսկողության տակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]