Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ մարզիկները շուտով կկարողանան մարզվել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարությամբ է հանդես եկել։
Իսպանիայի գործադիր մարմնի ղեկավարը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից բոլոր մարզիկները կարող են վերսկսել մարզումները։ Սկզբնական շրջանում նրանք մարզվելու են անհատական ծրագրով։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հայտնում է Armsport.am-ը:
Իսպանական ակումբներից Մադրիդի «Ռեալը» նախատեսում է մայիսի 4-ին վերսկսել մարզումները։