Ինիեստան մարզվել է ընդհանուր խմբի հետ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով հունվարի 11-ին վնասվածք էր ստացել «Ատլետիկո»-ի հետ կայացած խաղի ժամանակ, այսօր վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ:
Սպասվում է, որ խաղացողը կկարողանա մասնացկել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի` «Լևանտե»-ի հետ կայանալիք հանդիպմանը: