Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սաներն այսուհետ կկարողանան մարզվել որակյալ ու ժամանակակից պարկերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի, մասնավորապես Գյումրու շատ մարզադպրոցներ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներից բացի ունեն նաեւ գույքի ու հանդերձանքի խնդիր: Կան մարզադպրոցներ, որտեղ մասնագիտական գույքը շատ հին է ու գրեթե պիտանի չէ օգտագործման:
Հարցը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի օրակարգում է, նշում է փոխնախագահ Արամ Դավթյանը, որը նաեւ «Պանչ բոքսինգ պրոումոշնի» ղեկավարն է:
Կառույցներն համատեղ ծրագիր են իրականցնում՝ փորձելով ապահովել մարզադպրոցներն անհրաժեշտ գույքով: Մեկնարկը տվել են հանրապետության երկրորդ քաղաքից, Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սաներն այսուհետ կկարողանան մարզվել որակյալ ու ժամանակակից պարկերի վրա:
Ի դեպ, դրանք արտադրվել են հատուկ Գյումրու բռնցքամարտի համար: