Հուսով եմ, որ շատ շուտով կսկսեմ մարզվել ամբողջ ուժով. Մովսիսյան
Հայաստանի հավաքականի և Մոկսվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո այսօր առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբի հետ:
« Շատ ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ ընդհանուր խմբի հետ: Հաճելի է կրկին ֆուտբոլ խաղալ և նոր վարժություններ կատարել: Դեռևս աշխատում եմ որոշ սահմանափակումներով, բայց հուսով եմ, որ շատ շուտով կկարողանամ մարզվել ամբողջ ուժով»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: