483 դիտում
16:23 28-04-2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։
«Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով:
Իսկ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Գելիեգուզան» ՍՊԸ-ին պատկանող «Կանթեղ» ՓՀԷԿ-ի ջրառի կետում կատարել են ուսումնասիրություններ և արձանագրել, որ Ընկերությունը չի կատարում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ ջրառի կետում չի ապահովում ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը։
«Գելիեգուզան» ՍՊԸ–ի տնօրեն Արգիշտի Բաբայանի նկատմամբ նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
2546 դիտում
14:26 02-05-2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտում է հայտնաբերել. առգրավվել է ձկնորսական դնովի 2 ցանց
Այս բաժնից
367 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
733 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան