1377 դիտում
10:49 28-04-2020
Ցավոք, Նազարյանը միակը չէ, որ այլոց կատարած աշխատանքն իրենց է վերագրում․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ «Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, պաշտոնյաների բարձր աշխատավարձի մասին սեփական թեզն առաջ տանելուց հետո, այժմ էլ աշխարհաքաղաքական իրադարձությունները խմբագրելու ծանր լուծն է ուսերին առել: Բայց դա ոչ թե հիմնավոր փաստերով է լրամշակում, այլ Facebook-յան գրառմամբ:
Տիկին փոխխոսնակն այն համոզմանն է, որ իշխանության գալուց հետո կառավարող թիմն արտաքին թևում այնպիսի տիտանական աշխատանք է կատարել, ինչի շնորհիվ, օրինակ, 2019 թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել, Պորտուգալիայի խորհրդարանն էլ Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել: Նա համոզված է նաև, որ 2019 թ. հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերն իր գործընկերների տքնաջան աշխատանքի արդյունքն են:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր hռչակելու մասին հրամանագիրը նախ և առաջ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի, ապա ՀՀ բոլոր իշխանությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Նույնը նաև Պորտուգալիայի խորհրդարանի ընդունած բանաձևի դեպքում:
Հիմա տիկին Նազարյանը կարո՞ղ է անունները տալ, թե իրենց թիմից ով ինչ աշխատանք է տարել ֆրանսիացի ու պորտուգալացի գործընկերների հետ: Նազարյանի պնդումը գուցե բխում է այն հանգամանքից, որ վերոնշյալ երկրները ոգեշնչվել են իշխանությունների «դմփ-դմփ-հու» անելու կատաղի մոլուցքից ու դիվանագիտական ժեստ արել:
Բայց հիասթափեցնելով նրան՝ նշենք, որ այդ ամենը Վաշինգտոն-Անկարա և Դամասկոս-Անկարա հարաբերությունների ծայրաստիճան լարման հետևանք էր: Բարձր վարձատրության մասին «մաստեր-կլաս» անող իմքայլականին կարող ենք հիշեցնել նաև, թե ինչպես Փաշինյանի «ընկերները»՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ու Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, դատապարտեցին Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, իսկ Փաշինյանին համակրող ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կաբինետի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոնդարը մարտի 26-ին պետական մարմիններին ուղղված նամակում ցուցումներ էր տվել չմասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, մասնակցելու պարագայում էլ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չօգտագործել:
Դե, իսկ Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի մասով հայտնի ելույթից հետո, որտեղ ՌԴ արտգործնախարարը խոսում էր փուլային տարբերակի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը որևէ ձայն չի հանել ու վերահաստատել իր իսկ թիմակիցների՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պնդումը, թե սեղանին որևէ փաստաթուղթ չկա:
Ցավոք, Նազարյանը միակը չէ, որ այլոց կատարած աշխատանքն իրենց է վերագրում: Նույն կերպ երկու տարվա նորերն իրենց են փորձել վերագրել, օրինակ, Անգելա Մերկելի հայաստանյան այցը, Ֆրանկոֆոնիայի կազմակերպումը, Մ6 միջպետական ճանապարհի ու Վեդու ջրամբարի կառուցումը և այլն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
10:30 23-06-2016
Արթուր Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար
1774 դիտում
10:32 08-05-2019
Մինչ մոսկովյան հանդիպումը Արցախի բանակցային գործընթացը գերարագ տեմպի մեջ էր․ «Իրավունք»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան