235874 դիտում
19:00 25-03-2020
Մինչև արտակարգ դրության ավարտը էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորությունը չկատարելը չի առաջացնելու նշված ծառայությունները դադարեցնելու պատճառ
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։
Նման պայմաններում մատակարար [b]ընկերությունները[/b], համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, [b]իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:
[/b]
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։
Նմանատիպ նյութեր
5076 դիտում
21:04 25-03-2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1174 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
949 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին