1147 դիտում
22:28 27-04-2020
«Քաղաքապետարանի որ մրցույթը մարդիկ բողոքարկել են, բոլորը դատարանները չեղարկել են՝ խախտումների և կանխակալ վերաբերմունքի համար». Արմեն Բեգոյան. 168.am
Այսօր Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ էր անցկացվում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների պնդմամբ՝ առաջին փուլն արդեն ավարտվել է: ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը [url=https://168.am/2020/04/27/1295047.html?fbclid=IwAR1V1wB0maFc8mIbJLdPXdDzQ4kvUX6Pinyy6pOwK8cl-upQl_MimHRb5tk]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին չի մասնակցում, քանի որ այն կազմակերպվել է մի շարք իրավախախտումներով:
«Մրցույթը լիովին համարում եմ անօրինական, քանի որ այդ պաշտոնի համար դեռևս մարտի 13-ին պետք է մրցույթը կայանար, որը դատարանի որոշմամբ կասեցվել էր, դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին: Ես սպասում եմ այդ դատական նիստի որոշմանը, ինձ հետ միասին՝ մոտ 30 մարդ, ովքեր դիմել են: Ես չէի պատրաստվում իմ մասնակցությամբ, այսպես ասած, օրինականացնել այդ ապօրինի մրցույթը»,- ասաց Բեգոյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հրատապ կարգով մրցույթ հայտարարելու որոշումը հիմնված է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ապրիլի 11-ի որոշման վրա, որով իրավունք է տրվում հրատապ կարգով մրցույթ հայտարարել, սակայն այս պարագայում ևս խախտում է եղել.
«Թողնեմ մի կողմ, թե ինչո՞ւ է Քաղաքապետարանը հենց այս ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ անում, այն դեպքում, երբ մի շարք կազմակերպություններ կան, որոնց տնօրենները տարիներով մնում են ժ/պ: Մրցույթն այնքան հրատապ է, որ պետք է արտակարգ իրավիճակի և կորոնավիրուսի պայմաններում անցկացնեն՝ մարդկանց առողջությունը դնելով վտանգի տակ:
Պարոն Պապիկյանի որոշումն ուժի մեջ էր մտնում ընդունումից 10 օր հետո, այսինքն՝ ապրիլի 11-ին: Քաղաքապետը, որ պետք է հիմնվեր այդ որոշման վրա և կայացներ հրատապ մրցույթը, արդեն ամսի 10-ին որոշումը կայացրել էր: Այսինքն՝ ինքը նախօրոք գիտեր, որ 11-ին որոշում է ուժի մեջ մտնելու, սա արդեն օրենքի խախտում է, որոշումը կայացվել է Պապիկյանի որոշման ուժի մեջ մտնելուց առաջ: Քաղաքապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Մրցույթը հայտարարվեց պայծառատեսությամբ, սկզբում պետք է լինի քաղաքապետի որոշումը, հետո նոր մրցույթը հայտարարվի, իրենք հայտարարել են մրցութը 13-ին, քաղաքապետի որոշումը հրապարակվեց ամսի 20-ին: Իրավական առումով ծայրից ծայր ապօրինի մրցույթ է»:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/04/27/1295047.html?fbclid=IwAR1V1wB0maFc8mIbJLdPXdDzQ4kvUX6Pinyy6pOwK8cl-upQl_MimHRb5tk]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
19:33 12-05-2019
Կանխակալ քարոզչությունը նաև անձնական դիրքորոշում է. «Մեդիա պաշտպան»
17123 դիտում
23:20 23-04-2020
Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ. Արմեն Բեգոյան. News.am
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան