1571 դիտում
19:33 12-05-2019
Կանխակալ քարոզչությունը նաև անձնական դիրքորոշում է. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» հասարակական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/MediaAdvocate1/]էջում [/url]գրել է.
«Հայաստանի Հանրային հեռուստատեսության՝ Հ1-ի, քաղաքական և լրատվական հաղորդումների պատասխանատու Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ միացել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դեմ կազմակերպված արշավին։
Սահմանին լարվածության վերաբերյալ լրագրողի հարցին Բալասանյանը, ի նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, պատասխանել էր՝ գնացեք իրենից հարցրեք, ինքն է լիֆտի մեջ Ալիևին տեսել։ Այս արտահայտությունը իշխանական քարոզչությունը համարում է արհամարհանք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և հակահարված է տալիս՝ հարձակվելով Վիտալի Բալասանյանի անձի վրա։
Պետրոս Ղազարյանը միանում է այդ հարձակմանը, իր ֆեյսբուքյան ստատուսում օգտագործելով թեև հայտնի, բայց բավականին պարզունակ քարոզչակյան շտամպերը՝ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ընտրված վարչապետն է, ուրեմն նրա նկատմամաբ արհամարանքը արհամարանք է բոլորիս նկատմամբ, վերելակային զինադադարի շնորհիվ պակասել են զոհերը սահմանում, կոռուպցիան բանակում արմատախիլ է արվել և այլն։
Պետրոս Ղազարյանը ոչ մի նոր փաստարկ չի ավելացրել անտիբալասանյանական քարոզարշավին, դրա փոխարեն ևս մեկ անգամ իրեն դրսևորում է որպես իշխանական քարոզչության առաջամարտիկ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս է անդրադարձել Հանրային հեռուստատեսության կողմնակալ վերաբերմունքին և չհավասարակշռված լրատվությանը, ինչի շնորհիվ լրատվամիջոցը վեր է ածվել քարոզչամիջոցի։
Պետրոս Ղազարյանի գրառումը ցույց է տալիս, որ հանրային ֆինանսավորում ունեցող Հանրային հեռուստատեսության կողից կանխակալ քարոզչությունը միայն իշխանության հրահանգով չէ, այլ նաև նրա քաղաքական և լրատվական հաղորդումների պատասխանատուի անձնական դիրքորոշման»:
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
19:20 08-02-2019
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21172 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1168 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու