561 դիտում
22:09 27-04-2020
Մարտին Բրեյթուեյթ. Չեմ կասկածում, որ կդառնամ «Բարսայի» լավագույն ռմբարկուներից մեկը
«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը նշել է, որ դառնալու է Լա Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը:
«Ես պետք է թիմի մեկնարկային կազմի խաղացող դառնամ և ռմբարկու լինեմ: Երբ խաղում ես «Բարսելոնայում», ապա շատ պահեր ես ունենում: Չեմ կասկածում, որ շատ եմ խփելու և դառնալու եմ թիմի և լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը: Ես դրա համար եմ այստեղ:
Պետք է շատ աշխատեմ իմ վրա և հավատամ իմ ուժերին: Ես բավական առաջադիմել եմ իմ կարիերայում: Այժմ ես ավելի շատ եմ աշխատում, քան՝ երբևիցե, այնպես որ, դրա համար ի վերջո պարգև կստանամ», ասել է Բրեյթուեյթը:
28-ամյա դանիացին Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում 3 խաղ է անցկացրել և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ նյութեր
750 դիտում
23:56 16-04-2020
Մարտին Բրեյթուեյթ. Իմ սիրելի պահը «Բարսայի» պատմության մեջ Ինյեստայի գոլն էր «Չելսիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
646 դիտում
20:47 02-05-2023
Մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 5.4%. Մարտին Գալստյան
1479 դիտում
22:53 23-12-2014
Կդառնամ նախագահ, անգամ եթե աշխարհը դեմ լինի դրան. Լուկաշենկո
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից