Ադրբեջանի բանկային համակարգը փլուզվում է. կենտրոնական բանկն ուղիղ կառավարում է մտցրել
Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում է մտցրել երկրի 4 դրամատներում։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վերջինների փոխանցմամբ՝ Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ։
Նրանց են փոխանցվել կառավարման բոլոր լիազորությունները։
Ադրբեջանի ԿԲ-ից հայտնել են, որ կփոխանցեն լրացուցիչ տեղեկատվություն: