211652_close_icon
views-count24001 դիտում article-date 15:09 27-04-2020

Թբիլիսյան խճուղում առաջացած փոսը դարձել է ավտոմեքենաների անվահեծանների կոտրման պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 27-ին, Թբիլիսյան խճուղում առաջացած փոսի պատճառով մի քանի տրանսպորտային միջոցներ վնասել էին անվադողերը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներն ասում էին. «Էս փոսը 2-3 օր է, փորձանք է դարձել։ Առանց չափազանցության՝ գրեթե ամեն օր 10-ից ավելի ավտոմեքենաներ են ընկնում դրա մեջ ու կոտրում ոչ միայն անվահեծանները, այլև «շթերը»»։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ խնդրի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետարանում՝ օպերատիվորեն արձագանքեցին, ու ժամանած ճանապարհաշինարարները ժամանակավորապես փոսը լցրեցին ասֆալտով՝ խոստանալով, որ Թբիլիսյան խճուղում սկսված ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ այն նորից հիմնական կվերանորոգեն։ Վարորդներն էլ չգիտեին, թե ով պետք է փոխհատուցի կրած վնասը, շատերն էլ, չսպասելով ապահովագրական ընկերությունների ժամանմանը, իրենց միջոցներով վերանորոգում էին անվադողերն ու հեռանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր