Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգն այսօր ամուսնացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվողների սնունդն ապահովող «Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասեցին, որ ծաղիկ ու տորթ ա պետք։ Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են հարսանիք։
Մտածեցի կատակում են, այ մարդ պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ:
Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։
Երջանկություն եմ մաղթում»: