211652_close_icon
views-count3144 դիտում article-date 14:01 27-03-2020

Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Ա. Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: «Այսօր որոշել եմ շրջայց կատարել բոլոր այն կետերում, որտեղ մեր հայրենակիցները պահվում են ժամանակավոր մեկուսացման մեջ, որպեսզի բացառենք նրանց շփումը մեր մյուս քաղաքացիների հետ ու կանխարգելենք վարակի տարածումը: Հիմա գտնվում եմ Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հանգստյան տանը»,- ասաց նախարարը: Հանգստյան տանը մեկուսացված անձանց վիճակին հետևող կամավորներից մեկը նախարարին հայտնեց, որ շենքում բոլոր սենյակները զբաղված են, պահվող անձանց ինքնազգացողությունը լավ է, նրանք գտնվում են 24-ժամյա հսկողության տակ: Ուղիղ եթերի ավարտին Առողջապահության նախարարը հայտնեց, որ օրվա ընթացքում այցելելու է նաև մյուս վայրերը, որտեղ քաղաքացիները գտնվում են մեկուսացման մեջ: [b]ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր