211652_close_icon
views-count11179 դիտում article-date 19:03 25-04-2020

Ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը. ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը տեղյակ է միջադեպին

Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երեւանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ «Ա1+»-ի հետ [url=https://a1plus.am/hy/article/366348?fbclid=IwAR3zN0Or6sZyey3PFRgkD45qg1x2-G_g3rZzW29FsjyiporVCihuQIkQkQQ#.XqQJoLZAaHk]զրույցում [/url]Սեդա Սաֆարյանն ասաց, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել եւ փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում եւ մարդկանց անդորրը խանգարում։ «Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաեւ կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասաց Սեդա Սաֆարյանը, եւ հավելեց, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։ Այնուհետեւ կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նույնիսկ հարեւաններն են միջամտել, սակայն նրանց նույնպես խփել են, թե ինչու են միջամտում։ Տիկին Սաֆարյանի խոսքով՝ միջադեպին մասնակից ոստիկանության նախկին աշխատակցի կինը զանգել է ոստիկանություն, սակայն ամուսինը հետ է զանգել եւ տեղեկացրել, որ ամեն ինչ հանդարտվել է, կարիք չկա ժամանել դեպքի վայր։ «Ոստիկանների ասելով՝ իրենց ապակողմնորոշել են, դրա համար իրենք թեեւ դեպքի վայր գալու մտադրություն են ունեցել, բայց չեն եկել եւ հետ են գնացել։ Ասացին՝ մենք կարող էինք բռնել ծեծողներին, եթե ոստիկանության նախկին աշխատողը մեզ չապակողմնորոշեր»,- պատմեց Սեդա Սաֆարյանը։ Գիշերվա մինչեւ ժամը 03։00-ը տիկին Սաֆարյանն ու հարազատները Ոստիկանության Շահումյանի բաժնում են եղել։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ այդ ընթացքում էլ ծեծողներին չէին հայտնաբերել եւ նույնիսկ ինքնությունը չէին ճշտել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հարազատները դեռ բուժզննում չեն անցել։ «Երեխուս գլուխը ցավում է, ասում է՝ ընկած վիճակում քացով խփել են, ձեռքերով գլուխը պահել է։ Աղջկաս տալի ականջին բռունցքով հարվածել են, քացով ծնոտին են խփել»,- ասաց նա։ Միջադեպի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Այս դեպքի ընթացքն իմ հետեւողական ուշադրության ներքո է։ «Հենց նոր խոսեցի ՀՀ ոստիկանապետ պարոն Սարգսյանի հետ եւ դեպքի մանրամասները ճշտվում են, հիմնական մեղավորները հայտնաբերված են, եթե զուտ կենցաղային կռիվ է (որին, անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում), կպատժվեն համապատասխանաբար, բայց եթե այս ծեծն ու սադրանքն ունեն քաղաքական շարժառիթ, ապա պետք է գտնել ոչ միայն մեղավորներին, այլ նաեւ դրանց հովանավորներին եւ հանցագործ այս ողջ շղթան, դատավոր ու փաստաբան վախեցնողների այս ոհմակը ամենախիստ պատասխանատվության առաջ կկանգնի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր