211652_close_icon
views-count39449 դիտում article-date 11:32 26-04-2020

Ոստիկանները պարզել են հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը. երկուսը հայտնաբերվել են, մեկին՝ որոնում են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի դիմաց հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ու փախուստի դիմած անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 24-ամյա Արման Գրիգորյանը, 25-ամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ, 22-ամյա Փաշիկ Կուլիջանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ք. Կուլիջանյանն ու Մ. Եղոյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Գրիգոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/25/1153321/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 24-ին՝ ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում, Երեւանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ «Ա1+»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասաց, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել եւ փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում եւ մարդկանց անդորրը խանգարում։ «Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաեւ կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասաց Սեդա Սաֆարյանը, եւ հավելեց, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։ Այնուհետեւ կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր