211652_close_icon
views-count13068 դիտում article-date 23:55 25-04-2020

Լուկաշենկոն 2,3 մլն բելառուսցիների դուրս է բերել շաբաթօրյակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 25-ին Բելառուսում համապետական շաբաթօրյակ է անցկացվել՝ ի հեճուկս Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրության, որ պետք է չեղարկվեն զանգվածային բոլոր միջոցառումները: Նախնական տվյալներով, շաբաթօրյակին մասնակցել է 2,3 մլն մարդ: Շաբաթօրյակին անձամբ մասնակցել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառման մասնակիցները չեն պահում սոցիալական տարածությունն ու դիմակներ չեն կրում: Ապրիլի 25-ի տվյալներով, Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 9590 մարդ, մահացել է 67 պացիենտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր