18488 դիտում
15:47 08-09-2018
Ստեփանավանում անցկացված համապետական շաբաթօրյակի ողջ ընթացքին հետևել են Ստեփանավանի քաղաքապետն ու Լոռու մարզպետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանավանը ևս ակտիվորեն մասնակցեց 5-րդ համապետական շաբաթօրյակին: Այս անգամ մաքրման աշխատանքներին են միացել քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները, աշխատել է 20 միավոր տեխնիկա. հաշվի առնելով հանգամանքը, որ Ստեփանավանը համեմատաբար մաքուր համայնքներից է, ուժերն այս անգամ կենտրոնացվել են ճանապարհների, այգիների, պուրակների մաքրման աշխատանքներում:
Շաբաթօրյակի ողջ ընթացքին հետևել են Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, նրանք այցելել են գրեթե բոլոր այն վայրերը, որտեղ աշխատանքներ են տարվել:
Ստեփանավանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու համար և վստահեցնում, որ ինչպես այսօր, այնպես էլ առհասարակ՝ ամեն բան արվելու է՝ մաքուր Ստեփանավանի բարի համբավը պահելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
17:20 07-05-2022
Երևանի քաղաքապետը հետևել է Շենգավիթում իրականացված շաբաթօրյակի ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ