211652_close_icon
views-count1090 դիտում article-date 17:20 07-05-2022

Երևանի քաղաքապետը հետևել է Շենգավիթում իրականացված շաբաթօրյակի ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ: Այսօր սանմաքրման աշխատանքներ են տարվել Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում: Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, համայնքային կառույցները, ԱԻՆ աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը աղբից մաքրելու համար:

 

Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետը: Հրաչյա Սարգսյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է տարածքներում, հետաքրքրվել աղբի կուտակման հիմնական պատճառներով և ընդգծել, որ այս խնդրի լուծման ուղղությամբ պետք է համատեղ քայլեր ձեռնարկվեն:


«Տարին մեկ անգամ շաբաթօրյակը կամ միայն քաղաքապետարանի ռեսուրսները ամբողջությամբ չեն կարող պատշաճ մաքրություն ապահովել: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, շաբաթօրյակները պետք է շարունակական բնույթ կրեն: Համայնքի կողմից քաղաքի մաքրության համար բավական մեծ ծախս է կատարվում ֆինանսական տեսանկյունից, բայց այստեղ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի և իր հերթին փորձի բարեկարգ դարձնել միջավայրը: Մտադրություն կա ամեն վարչական շրջանում շաբաթօրյակներ անելու»,-նշել է Երևանի քաղաքապետը:

Տարիներ շարունակ աղբավայրի վերածված գոտիների մաքրման համար ներգրավվել է շուրջ 50 միավոր հատուկ տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում քաղաքի կանաչապատման և սանմաքրման, նաև մասնավոր կառույցների մեքենաներն են գործի դրվել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր