211652_close_icon
views-count10357 դիտում article-date 20:44 24-04-2020

Ցուրտ էր, համարյա 0 աստիճան, իսկ երաժիշտը նվագում ու նվագում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/12093?fbclid=IwAR3ohAngjLRrzQUzR1fhvy63Bs59gB8s4w_SdNAzCXWE9XjMg2tDwvassMs]Newmedia.am[/url]-ը գրում է. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ կենդանի հնչողությամբ լսեցինք Հայկ Մելիքյանի կատարումները։ Ցուրտ էր, համարյա 0 աստիճան։ Իսկ երաժիշտը նվագում ու նվագում էր։ Մելիքյանը «Ֆեյսբուք»-իր էջում գրառում է կատարել իր ելույթի վերաբերյալ: «Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անըդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին… Բոլոր կատարումներս նվիրում եմ նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,-նշել է երաժիշտը: Մելիքյանն ապրիլի 25-ին հանդես է գալու առցանց բարեգործական մենահամերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։ Գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր