Ռուսաստանի Սիբիրում անոմալ ցուրտ եղանակ է. օդի ջերմաստիճանի մինուս 62 աստիճան է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ռուսաստանի Սիբիրում անոմալ ցուրտ եղանակ է գրանցվել: Այս մասին հայտնում է ՌԴ Առաջին հեռուստաալիքը:
 Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում գրանցվել է 62 աստիճան ցուրտ։ 
Ցուրտ եղանակային պայմաններում խափանվում է տեխնիկան, սառում է ավտոմեքենաների վառելիքը: Ճանապարհներին մեծ թվով բեռնատար մեքենաներ են կուտակվել: Վարորդների համար ավտոճանապարհներին տաքացվող հատուկ կացարաններ են բացվել: 
Տարածաշրջանում հետաձգվել են բազմաթիվ ավիաչվերթներ:
Օդերևութաբանները մոտական օրերին կանխատեսում են մինուս 45 աստիճան ցուրտ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


