211652_close_icon
views-count52830 դիտում article-date 18:22 23-04-2020

Հերթական խոշոր ավտովթարը՝ պատկան մարմինների կողմից փնթի ձևով կառուցված ճանապարհին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ ապրիլի 23-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն ավտովթարների էպիկենտրոն համարվող՝[b] «վթարի վայրը փոխել չի կարելի»[/b] հատվածում, ճանապարհի թերի կառուցման պատճառով Volkswagen Jetta մակնիշի 36 FN 609 համարանիշի և ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մասիսի և Էրեբունու հիվանդանոցների բժիշկները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը պատուհաս է դարձել վարորդների համար ու նշված հատվածում հաճախակի են լինում նման վթարներ, իսկ պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում ճանապարհաշինարարների կատարած թերի աշխատանքը վերացնելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/23/1153138/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին հերթական ավտովթարներն էին տեղի ունեցել Արարատի մարզի՝ ժողովրդին արդեն հայտնի դարձած [b]«Վթարի վայրը փոխել չի կարելի»[/b] հատվածում։ Կեսօրին Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճանապարհաշինարարների թերի աշխատանքի արդյունքում կրկին երկաթե արգելապատնեշներին էին բախվել առանձին-առանձին Mercedes մակնիշի 43 RV 444 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 ԼD 720 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկային, սակայն վարորդները ամենավերջին խոսքերով էին հիշում պատկան մարմիններին՝ ասելով. «Հիշում ենք Սասնա Դավթի էպոսը, երբ Դավթին ասում էին՝ երկնքի աստղերին հաշիվ կա, Մըսրա զորքին հաշիվ չկա»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս հատվածում այնքան վթարներ են տեղի ունեցել, որ մարդիկ հաշիվը մոռացել են, ու վթարների մեծ մասը ճանապարհի թերի կառուցումն է։ Չգիտես ինչու, պատասխանատուները, ասես, «կորոնավիրուսի նման դարձել են անհաղթահարելի». չեն կարողանում խնդիրը լուծեն, իսկ եթե ցանկություն ունենան, կլուծեն»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր