1320 դիտում
17:14 24-04-2020
Անվճար իրավաբանական օգնություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցներին. Iravunk.com
[url=https://iravunk.com/news/110519?fbclid=IwAR1L9NXoJdi24BpGSXCV4TRD1gkrp6BPsR9vdT_QpWsTKh6_fZoLyKlXqJ0]Iravunk.com[/url]-ը գրում է. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւ ընդգծում. «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված մեր հայրենակիցներին Փաստաբանների պալատի կողմից ձեւավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում՝ կկազմի հայցադիմում եւ վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (Կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, [email protected]):
Միաժամանակ ոստիկանությանը կոչ եմ անում վարչական տույժ չկիրառել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ»:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
19:28 23-06-2015
Հայտնի են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանները
Այս բաժնից
1381 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
991 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար