211652_close_icon
views-count1131 դիտում article-date 11:51 23-04-2020

Հուսով եմ՝ միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը. Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավսր է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք Նորք-Մարաշ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից. «Նորք-Մարաշ համայնքի սիրելի բնակիչներ. Հայտնում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք – Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթեւացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաեւ այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրը ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու եւ այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատեւման։ Հուսով եմ՝ միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը»: Նշենք, որ Ղազարյանը նախկինում զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր