2244 դիտում
17:34 12-09-2019
Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարևոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքը, որովհետև միայն այդպես կարող ես ստեղծել նորը: Այսօր վարչական շրջանում կան դեռևս շատ անելիքներ, որոնք, վստահ եմ, կկարողանանք միասին իրագործել»:
Քաղաքապետը հավելել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է և քաջատեղյակ է առկա խնդիրներին: Բացի այդ, մասնավոր սեկտորում նրա աշխատանքի մեծ ճանապարհն ու փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին:
«Համայնքային աշխատանքը ամենածանր և դժվար գործերից է: Վստահ եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափը: Այստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետ, որոնք պահանջում են արագ և կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետն աշխատակազմի հետ զրուցել է նաև մի շարք ոլորտներում առկա խնդիրներից, մասնավորապես աղբահանության կազմակերպումից, ներկայացրել վիճակն ու խոսել քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
11:51 23-04-2020
Հուսով եմ՝ միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը. Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
1775 դիտում
15:18 04-05-2016
Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր զբոսայգի կունենա
2777 դիտում
22:23 11-10-2016
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանը և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանը կհամագործակցեն
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը