«Հայաստանի Անմահ Գունդ» կազմակերպությունը մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ
Ուրախ ենք հայտնելու, որ Փառահեղ Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ:
Արշավին միանալու համար Ձեր սոցիալական էջերում տեղադրեք Ձեր բարեկամի նկարը՝կցելով իր պատերազմում մասնակցության մասին փոքր պատմութուն։ Անպայման օգտագործեք #հաղթանակ75 և #հայաստանիանմանգունդ2020 հեշտեգները:
Արշավի ավարտից հետո բոլոր նկարները հավաքագրվելու են և տպագրվեն Անմահ Գունդ 2020թ. խորագրով քայլերթին մասնակցելու համար։ Քայլերթի օրը լրացուցիչ կտեղեկացվի։
[b]«Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն[/b]