Տուլայի և Տվերի մարզերում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները
Ռուսաստանի Դաշնության Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյայի որոշմամբ Տվերի մարզում չեղարկվել են հանգստյան օրերի համար նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է տեղական իշխանությունների մամուլի ծառայության տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ Տվերի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիների և օբյեկտների ապահովման ուղղությամբ։ Հայտարարության համաձայն՝ իրավիճակը վերահսկում է նահանգապետը, իսկ նահանգի տարածքում երթևեկությունն իրականացվում է հաստիքային ռեժիմով։
Միևնույն ժամանակ միջոցառումների ժամանակավոր չեղարկման մասին հայտնել է նաև Տուլայի մարզի կառավարությունը։
Տուլայի մարզում հակաահաբեկչական միջոցների ուժեղացման առնչությամբ որոշում է ընդունվել չեղարկել հանգստյան օրերին նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները։ Նշվել է, որ Տուլայի մարզի կենսապահովման բոլոր ծառայություններն աշխատում են հաստիքային ռեժիմով։