211652_close_icon

Մոսկվա-Բաքու հարաբերությունները կրկին սրվում են․ Ադրբեջանում չեղարկվել են ռուսական բոլոր միջոցառումները

views-count3070 դիտում article-date 13:41 29-06-2025
Ադրբեջանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից:

Այս մասին հաղորդել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։

«Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները չեղարկվում են»,- հայտարարել է գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ավելի վաղ տելեգրամյան ալիքում գրել էր, որ Բաքուն չեղարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո:

 

Նմանատիպ նյութեր