211652_close_icon
views-count701 դիտում article-date 23:40 22-04-2020

Հետախուզվում էր ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին, ժամը 14.20-ին, Նոր Նորքի բաժին է ներկայացել ՌԴ ՆԳՆ Սոչի քաղաքի ՆԳԲ կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա Գոռ Պ.-ն։ Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր