211652_close_icon
views-count16118 դիտում article-date 11:02 22-04-2020

Կորոնավիրուսի վարակման 72 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1473-ի, ապաքինվել է 24 մարդ

Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1401 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 1473 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 14966 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 556): Փաստացի այս պահին բուժվում է 816 անձ (մեկ օրում ավելացել է 31-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 633 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 24 պացիենտ մահացել է:

Նմանատիպ նյութեր