211652_close_icon

Կառավարությունը պետք է պատվեր տա գյուղացուն․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count860 դիտում article-date 11:20 22-04-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տարբեր պատճառներով այսօր մեր գյուղատնտեսական նշանակության հողերի առնվազն 50 տոկոսը չի մշակվում։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի կարծիքով` արտակարգ իրավիճակի պայմաններում տնտեսության ճյուղերի զարգացման համար անհրաժեշտ է արտակարգ միջոցառումներ ձեռնարկել: Պատգամավորը գտնում է, որ տնտեսության կառուցվածքի հետ կապված շատ զգուշավոր լինել այս պահին պետք չէ, անհրաժեշտ է համարձակ և իրատեսական քայլերի գնալ: «Ես առաջարկում եմ ռեսուրսները ներդնել ոչ թե կարանտինի ավարտից հետո, այլ հենց հիմա։ Համավարակի պայմաններում քիչ ռիսկային աշխատանքներ գյուղատնտեսության ոլորտում կարելի է անել` պահպանելով առողջության, անվտանգության հետ կապված պահանջները` սոցիալական հեռավորություն, ձեռնոց, դիմակ»,- նկատում է Ս. Բագրատյանը: Օրերս ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են այս ոլորտին վերաբերող այժմեական թեմաներ: Մասնավորապես, քննարկվել է գյուղացիներին մարզպետարանների միջոցով ազատ հողեր տրամադրելու՝ խմորման փուլում գտնվող նախաձեռնությունը, պայմանով, որ կառավարությունը հանձնառու պետք է լինի գյուղացուն տրամադրել ոռոգման ջուր, պարարտանյութ, սերմացու, կարողանա կազմակերպել ցանքատարածության մշակման խնդիրը։ Այլ կերպ ասած, կառավարությունը կպատվիրի գյուղացուն մշակել հողը՝ արտադրածը գնելու, մթերելու պայմանով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր