776 դիտում
10:01 22-04-2020
Մի շարք գետերի վրա կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը․ «Հայաստանի Հանրապեություն»
«Հայաստանի Հանրապեություն» թերթը գրում է․ «...Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի 47 կիլոմետր երկարության 37.7 կիլոմետրը, որը գետի 80.3 տոկոսն է, վերցված է ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների մեջ: Նրա Կարակայա վտակի 67 տոկոսը նույնպես խողովակների մեջ է: 111 կմ երկարության Որոտան գետի 58.6 տոկոսը և Ազատ գետի Գողթ վտակի 61.8 տոկոսը նույնպես վերցված են խողովակների մոջ: Նման իրավիճակ է նաև մի շարք այլ գետերի վրա:
Ստեղծված իրավիճակը կանոնակարգելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի ամիս առաջ օրենսդրական փոփոխություն կատարեց, իսկ հիմա նոր իրավական ակտի ընդունման գործընթաց է նախաձեռնել:
Գերատեսչությունն առաջարկում է կառավարության որոշումով սահմանել «Փոքր հիդրոէլեկտարկայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը»:
Այն սահմանելու համար հիմք են ընդունվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները և ՇՄՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ներկայացրած գետերի՝ ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածության արդյունքները:
Կառավարության որոշման նախագծում ընդգրկված են գերծանրաբեռնված կամ այդ շեմին հասած 25 գետ և վտակ: Դրանց մեջ շատ են նաև կարմիրգրքային ձկների ձվադրավայրեր հանդիսացող գետերը, օրինակ, Սևանա լիճ թափվող Ձկնագետը, Վարդենիսը, Գավառագետը և այլն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1874 դիտում
19:08 27-01-2020
Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԱՀ պետական նախարար
7267 դիտում
09:41 01-11-2017
Բննախը մտադիր է արգելել Հայաստանի 22 գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը. «Ժողովուրդ»
2551 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»