4643 դիտում
16:33 21-04-2020
Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր: «[url=https://armenpress.am/arm/news/1012914.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար:
Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:
«Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-ասել է Լավրովը:
Նմանատիպ նյութեր
3523 դիտում
14:02 03-03-2022
Գազի գնի բարձրացումը չի երևալու բաժանորդի վրա. Փաշինյանը խոսել է գազի թանկացման մասին
7100 դիտում
09:29 04-02-2020
Միշուստինը Փաշինյանի հետ խոսել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու հնարավորության մասին. «168 ժամ»
1513 դիտում
15:50 14-05-2022
Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին
Այս բաժնից
526 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
955 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
844 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը