966 դիտում
15:06 21-04-2020
Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը
Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում ՄՕԿ - ի հետ կնքած օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան: << Նման համաձայնագիր գոյություն չունի: Ինչ վերաբերում է լրացուցիչ ծախսերին, ասեմ ,որ ապրիլի 16-ին, կազմկոմիտեի և ՄՕԿ-ի միջև բանակցությունների ընթացքում մենք հաստատեցինք, որ օլիմպիական խաղերի հետաձգման հետևանքները, ներառյալ ֆինանսական ծախսերը, մեր ընդհանուր խնդիրն է: Մենք պայմանավորվեցինք անցկացնել անհրաժեշտ ուսումնասիրություն , գնահատել և քննարկել հարցը > , - ասել նա:
ՄՕԿ-ը երկար ժամանակ չէր համաձայնում հետաձգել օլիմպիական խաղերը և ֆինանսական կորուստներ կրել: Ամենամեծ վնասը պատճառվել է Ճապոնիային, որն արդեն նախապատրաստության համար ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար ։
Փորձագետների գնահատմամբ խաղերի տեղափոխումը գովազդատուների համար կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների և մասնակիցների կրած կորուստները դեռ պետք է հաշվարկվեն:
Նմանատիպ նյութեր
922 դիտում
12:23 23-11-2023
Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար
3016 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2305 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2968 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2479 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում