211652_close_icon
views-count4029 դիտում article-date 16:25 21-04-2020

Արարատի մարզում 233 վարակակվածներից 89-ն արդեն ապաքինվել են

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 4 դեպք»,- գրել է մարզպետը։ Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։ Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 609։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

Նմանատիպ նյութեր