211652_close_icon
views-count1247 դիտում article-date 16:25 26-11-2018

233 դեպք, որից 117-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 233 դեպք, որից 117-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 98 կենցաղային կանչ, 47 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 29 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0276555001543226805972111.jpg[/img]

Նմանատիպ նյութեր