1102 դիտում
10:13 21-04-2020
Մրցունակության բարձրացում հանուն պարենային անվտանգության․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ներկայումս գյուղատնտեսական ակտիվ շրջան է և բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, փորձում են մեծացնել իրենց պարենային անվտանգությունը, հատկապես փակ սահմանների պարագայում։ Այս համատեքստում կառավարության առաջնային թիրախը երկրի գյուղատնտեսական ոլորտի մրցունակության բարձրացմանը միտված համապատասխան միջոցառումների իրականացումն է։ Նպատակն է պետության սեփական ռեսուրսների հիման վրա հնարավորինս մեծացնել պարենային անվտանգության նշաձողերը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեր գյուղատնտեսության զարգացման հեռանկարը գյուղկոոպերացիաների խթանումն է։ Այս մասով նա տեսնում է ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ գաղափարախոսության փոփոխության անհրաժեշտություն, որովհետև շատ հաճախ գյուղատնտեսական կոոպերատիվներն ասոցացվում են կոլխոզների հետ, «մինչդեռ գյուղկոոպերատիվի գաղափարախոսությունն արդյունավետ մենեջմենթի հիման վրա ջանքերի խոշորացումն է և արտադրանքի մրցունակության բարձրացումը»։ Այստեղ կան նաև Հարկային օրենսգրքի հետ կապված որոշակի մտահոգություններ։ Բացի վերոնշյալից, պատգամավորը չափազանց կարևոր և տրամաբանական է համարում ջերմոցային կլաստերների ստեղծումը»:
[b]Մանամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
752 դիտում
11:35 05-10-2015
Կրթության որակի բարձրացում և մրցունակության ապահովում. ահա օրվա հրամայականը. Տարոն Մարգարյանի շնորհավորանքը
5679 դիտում
21:04 09-04-2015
Ուշադրություն. Կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում. գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում
905 դիտում
10:07 20-07-2022
Մտածենք մեր էներգետիկ ու պարենային անվտանգության մասին․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան