«Բարսելոնայի» նախկին նախագահ. Բանտ ուղարկելիս ինձ տվեցին չորս պահպանակ և վազելին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը պատմել է բանտում անցկացրած ժամանակների մասին:
«Հիշում եմ, որ հենց բանտ եկա, ինձ տվեցին չորս պահպանակ և վազելին: Դա ինձ մի փոքր մտահոգեց: Բանտում դու կամ մեռնում ես, կամ՝ ավելի ուժեղ ես դառնում:
Իմ կինը՝ Մարթան, շատ ուժեղ էր, նրա շնորհիվ մենք դիմացկուն դարձանք: Նույնը կարող եմ ասել նաև իմ ծնողների, եղբայրների և ընկերների մասին», ասել է Ռոսելը:
Ռոսելը ձերբակալվել էր 2017թ. մայիսին՝ փողերի լվացման մեղադրանքով: 2019 թվականին նա արդարացվել էր և 643 օր բանտում մնալուց հետո ազատ արձակվել: