Այսօր իմ վերջին օրն էր Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում. Գրիգոր Հովհաննիսյան
Այսօր իմ վերջին օրն էր Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գրիգոր Հովհաննիսյանը.
Բազմամյա միջազգային և դիվանագիտական գործունեությունից հետո նպատակ ունեմ ուժերս ներդնել մասնավոր հատվածում, փորձելով օգտակար լինել նաև տնտեսական, հատկապես` արտաքին տնտեսական ոլորտում։
Մինչ այդ, այս վերջին առիթն եմ օգտագործում խորը երախտագիտությունս հայտնելու Կառավարության, Ազգային Ժողովի և Արտաքին գործերի նախարարության իմ գործընկեներին համատեղ աշխատանքի և այն մեծ պատվի համար, որին ես արժանացել եմ այս տարիների ընթացքում։
Շնորհակալ եմ նաև սփյուռքի մեր գործընկերներին, ՀՀ գործընկեր երկրների ԱԳՆ-ներին, արտերկրում մեր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին մեր բեղմնավոր աշխատանքի, ինչպես նաև ջերմ շփումների ու բարեկամության համար։ Հուսով եմ դրանք կպահպանվեն հետագայում ևս և այդ հարաբերությունները պահպանելու համար ես ջանք չեմ խնայի ։