211652_close_icon
views-count4309 դիտում article-date 19:23 01-11-2018

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն  Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն  Սադոյան ը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Լաշա  Դարսալիայի հետ։ Փոխնախարար Դարսալիան ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող ուղղությունները, որոնք ներառում են նաև Վրաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Դեսպան Սադոյանն իր հերթին խոսել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին։ Կողմերն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և դրանում առկա ներուժն օգտագործելու հնարավորություններին։ Քննարկվել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի սպասվող նիստին առնչվող հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր