211652_close_icon
views-count765 դիտում article-date 17:16 20-04-2020

Կանադայի գեներալ-նահանգապետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին

Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: «Սա բարդ և աննախադեպ իրավիճակ է, բայց վստահ եմ, որ գիտությունը կգտնի լուծումը, և համատեղ կհաղթահարենք այս անտեսանելի թշնամուն: Մենք չենք կարող ընտրել, թե երբ են դժվարությունները գալիս, բայց կարող ենք ընտել ինչպես պատասխանել դրանց ճգնաժամի ժամանակ»,-նշված է Կանադայի գեներալ-նահանգապետի ուղերձում:

Նմանատիպ նյութեր