211652_close_icon
views-count3460 դիտում article-date 23:40 20-04-2020

Հետախուզվում էր Նորվեգիայի իրավապահների կողմից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 06.00-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գաբրիել Ա.-ն, որը 2019 թ. հուլիսի 17-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր Նորվեգիայի Թագավորության Օսլո քաղաքի Ինտերպոլի կողմից: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր