211652_close_icon
views-count1180 դիտում article-date 20:45 19-04-2020

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիային առաջարկում են վերանայել իր որոշումը

Միջազգային մրցումների կազմակերպիչների ասոցիացիայի անդամները նամակով դիմել են աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիային, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Առաջարկվում է վերանայել օլիմպիական ընտրական մրցաշարերի չեղարկումը։ Ինչպես հայտնի է, խաղերի հետաձգման կապակցությամբ, World Athletics- ը որոշել է դադարեցնել որակավորման մրցումները՝ մինչև դեկտեմբերի 1-ը: Բայց ասոցիացիայի անդամները դիտարկում են 2020 թ․ աշնանը միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունը։ Եթե ընդհանուր իրավիճակը թույլ տա աշնանն անցկացնել մրցումներ,ապա ցանկալի կլինի դրանք կայանան օլիմպիական որակավորման նշանաբանով։

Նմանատիպ նյութեր