«Արմատա» տանկը ռուսական բանակը կհամալրի 2021 թվականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
T-14 «Արմատա» նորագույն տանկի սերիական մատակարարումները ռուսական բանակ կսկսվեն 2021 թվականին, իսկ առայժմ ընթանում են լրացուցիչ փորձարկումներ, հայտնել է Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրով:
«Այժմ լրացուցիչ փորձարկումների, մոդերնիզացիայի փուլ է ընթանում, քանի որ ՊՆ-ն լրացուցիչ տեխնիկական լուծումներ է պատվիրել, որպեսզի հաջորդ տարի սկսվեն մատակարարումներն արդեն ստորագրած պայմանագրի շրջանակներում», ասել է նախարարը՝ ընդգծելով, որ տանկը մի շարք փորձարկումներ է անցել Սիրիայում:
Նշենք, որ տանկը մի շարք տեխնիկական լուծումներով նախադեպը չունի աշխարհում: Մասնավորապես, տանկը հագեցած է ակտիվ պաշտպանության «Աֆղանիտ» համալիրով, որը ունակ է վնասազերծել նույնիկ հակատանկային արկը: