6301 դիտում
17:33 19-04-2020
Հակաբարոյական եմ համարում ՀՀ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերը ծաղրելու նպատակով օգտագործելու թեմային՝ արձանագրելով, որ պետք է բարձր հարգանքով առաջնորդվել պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը:Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը:
Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը:
Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է:Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև:Սա է Հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը»:
Նմանատիպ նյութեր
4396 դիտում
16:51 19-03-2016
Հակաբարոյական վարքագծի պատճառով Վալերին դանակահարել է Յուլիային
4208 դիտում
20:09 01-01-2023
Աննա Հակոբյանը վարչապետի ամանորյա ուղերձի նկարահանումից լուսանկարներ է հրապարակել
Այս բաժնից
850 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
775 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
802 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան