4396 դիտում
16:51 19-03-2016
Հակաբարոյական վարքագծի պատճառով Վալերին դանակահարել է Յուլիային
Վալերի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Յուլիա Ազարյանի կողմից հակաբարոյական պարբերական վարքագծի` իր և իր ընտանիքի անդամների հասցեին վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ գտնվելով երկարատև հոգեճնշող վիճակում` կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, որն էապես ազդել է նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում գնացել է տուն, վերցրել դանակ և վերադառնալով Յ. Ազարյանի տան բակ՝ վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ դանակով 5 անգամ հարվածել է Յ. Ազարյանի կրծքավանդակի և ձախ ձեռքի շրջանին` նրա առողջությանը կրծքավանդակի աջ կեսի թափանցող, կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող, ձախ դաստակի, ձախ նախաբազկի, բազկի, ծակած-կտրած վնասվածքների ձևով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
12021 դիտում
18:51 28-04-2015
Կնոջը եւ հարսին պոռնկության մեջ մեղադրելու համար Ողջի գյուղում 62-ամյա Վալերին դանակահարել է հարեւանին եւ նրա դստերը
6298 դիտում
17:33 19-04-2020
Հակաբարոյական եմ համարում ՀՀ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրել. ՄԻՊ
5101 դիտում
17:20 26-07-2014
Վկաները պատմել են՝ ինչպես է Վալերին վարվել Գոռ Առաքելյանի հետ. փաստաբան. News.am
Այս բաժնից
4204 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1051 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1330 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան