211652_close_icon
views-count673 դիտում article-date 10:33 15-04-2026

Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության ապօրինի գործողությունները, կիրառվող անհամաչափ միջոցառումները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մի օր կսադրեն և, ըստ ցանկության, մարդկանց կձերբակալեն, ըստ իրավիճակի՝ քաղաքական մրցակիցներին կմեկուսացնեն, իսկ օրենքն էլ՝ յուրովի մեկնաբանությամբ, կկիրառեն։

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն։

Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր