211652_close_icon
views-count57746 դիտում article-date 13:19 19-04-2020

Նախարար Սուրեն Պապիկյանի և Մեծավան վարչական շրջանի պաշտոնակատար Արման Վանդանյանի շնորհիվ Մեծավանում բազմաթիվ անլուծելի խնդիրներ լուծման ճանապարհին են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Լոռու մարզի Մեծավան վարչական շրջանի բնակիչներից զանգեր է ստանում, ովքեր իրենց երախտիքի խոսքն են ուղղում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Մեծավան վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Արման Վարդանյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զույցում բնակիչներն ասում էին. «Տևական ժամանակ է, նորանշանակ պաշտոնակատար Ա. Վարդանյանը լծվել է համայնքը շենացնելու գործին: Անզեն աչքով արդեն տեսանելի է, որ նրա գլխավորությամբ կատարվում են աղբահանման, սովետի տարիներից օգտագործվող, սակայն իրենց դարն ապրած ջրագծերի և արտաքին լուսավորության՝ հինը նորով փոխելու աշխատանքներ: Սկսվել են նաև կամուրջների վերանորոգումն ու փողոցների բարեկարգման և սելավատարերի համար նախատեսված խողովակների մաքրման աշխատանքներ: Մենք տեղեկացված ենք նաև, որ այդ ամենը Ա. Վարդանյանը միայնակ չէր կարող անել, սակայն նրա կողմից աշխատանքին սրտացավ մոտեցման արդյունքն է դա, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի անմիջական միջամտության արդյունքում մեր քաղաքում ամիսներ անց սովետի տարիներից ժառանգած, սակայն Լենինի նման «մումիա դարձած» բազմաթիվ խնդիրներ կլուծվեն: Մնում է, մենք՝ բնակիչներս, աչքի լույսի նման պահենք ու պահպանենք Ս. Պապիկյանի և Ա. Վարդանյանի կատարած աշխատանքները»: Բնակիչները նշում էին նաև, որ վաչրչական շրջանի աշխատակիցերը նաև աշխատանքներ են կատարում կորոնավիրուսի հետ կապված, մասնավորապես՝ ախտահանվում են բոլոր վայրերը, այդ թվում՝ մարդաշատ: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր