211652_close_icon
views-count51830 դիտում article-date 12:04 19-04-2020

Ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է «յաշիկ»-ին, «յաշիկ»-ն էլ՝ էլեկտրասյանը. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Շերամ-Րաֆֆի փողոցների խաչմերուկում բախվել են Ալբերտ Խաչատրյանի վարած Mercedes G 500 մակնիշի 88 ZF 808 համարանիշի և Սերգեյ Ստեփանյանի վարած Opel Vectra մակնիշի 35 OQ 512 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիները տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի (բենզին) արտահոսքը: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ասֆալտի լվացման աշխատանքներ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումրատակի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչ Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է«յաշիկ»-ի հետնամասին, վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել է էլեկտրասյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր